Բանից անտեղյակը․ «Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել արձակուրդից»

Բանից անտեղյակը․ «Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել արձակուրդից»

«Բեռների փոխադրման հետ կապված հարցը, եթե ճիշտն ասեմ, ապա դուք պետք է տաք այլ գերատեսչությունների ղեկավարներին։Ես չեմ մասնակցել այդ գործընթացներին, բայց գիտեմ, որ Առողջապահության նախարարն ու այլ նախարարներ մասնակցել են նախապատրաստական աշխատանքներին։ Կարծում եմ՝ նման հարցերով ամենաճիշտը ԱԳՆ-ին դիմելն է»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Հարցին, թե արդյոք միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքները բավարար են, որպեսզի ճնշումներ լինեն Ադրբեջանի նկատմամբ, Սինանյանը արձագնաքեց․ «Այս հարցը մի քիչ իմ կոմպետենցիայից դուրս է ։ Ես միջազգային կառույցների հետ աշխատում եմ այնքան, որքան դա վերաբերվում է Սփյուռքին։ Դուք ինձ հարցնում եք՝ բավարար են աշխատանքները, թե բավարար չեն։ Քանի դեռ մենք չենք կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, մենք չենք կարող որևէ բան բավարար համարել»։

Անդրադառնալով լրագրողների այլ հարցերի Սինանյանն ասաց, որ ինքը արձակուրդից ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել։