Թաթուլ Կրպեյանի կինը հուզվեց՝ հիշելով Մարկ Գրիգորյանի՝ իրեն ուղղված արտահայտությունը․տեսանյութ

Թաթուլ Կրպեյանի կինը հուզվեց՝ հիշելով Մարկ Գրիգորյանի՝ իրեն ուղղված արտահայտությունը․տեսանյութ

Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյանը, ով երկար տարիներ աշխատել է Հանրային ռադիոյում և այնտեղից հեռացել նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ վիճաբանության հետևանքով, այսօր եկել է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցին։ Հարցից հետո, թե այդքան տարվա աշխատանքից հետո ինչո՞ւ է հեռացել, Բարսեղյանը մանրամասն պատմեց իր և Գրիգորյանի միջև ծագած վիճաբանության պատմությունը, ապա հուզվեց․ ժամանակին ինքն իր մասին գրել է, որ համարում է իրեն Հանրային ռադիոյի հեղինակավոր թիմի անդամ, իսկ Գրիգորյանը հեգնել է, թե ինչպե՞ս ինքն իրեն կարող է հեղինակավոր թիմի անդամ համարել․

«Հենց մենք աշխատանքից ազատվելու դիմումները գրեցինք և կնքեցինք քաղիրավական պայմանագիր, այդ պայմանագիրը կնքվեց ընդամենը 3 ամսով։ Փաստորեն փաստի առաջ կանգնեցինք, հունիսի 30-ին ավարտվեց իմ աշխատանքային պայմանագիրը, և այդ ընթացքում մենք վիճաբանություն ունեցանք նախկին տնօրենի հետ, որովհետև ես իրեն հարցում էի արել, թե արդյոք ես կարող եմ իրենից ստանալ երաշխավորական նամակ՝ իմ աշխատանքային գործունեությունը բնութագրող, համարյա կես էջի սահմաներում, որովհետև ցանկանում էի համալսարանական ծրագրի դիմել։ Ինքն ինձ ասաց՝ այո, դու անգլերենով գրիր, բեր, ես կնայեմ, միասին կխմբագրենք, կստորագրեմ, արագ քեզ կտամ։

Այդ երաշխավորական նամակի ստուգման պրոցեսը համընկավ հենց այն օրվա հետ, երբ ինքը հայտարարեց, որ հունիսի 30-ից սկսած ես չեմ աշխատելու, և այդ ընթացքում ինքը ստուգում էր այդ նամակը։ Կանգ առավ մի քանի նախադասության վրա, առաջին նախադասությունն այն էր, որ ես համարում եմ ինձ հանրային ռադիոյի հեղինակավոր թիմի անդամ։ Ինքը հենգնանքով կարդաց, թե ինչպե՞ս դու քեզ կարող ես համարել հեղինակային թիմի անդամ․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում