Բիթքոյնը մինչեւ շաբաթվա ավերջ կթանկանա

Բիթքոյնը մինչեւ շաբաթվա ավերջ կթանկանա

Ամենայն հավանականությամբ բիթքոյնի մեկ միավորի արժեքը ուրբաթ առավոտյան կթանկանա 3 տոկոսով, հասնելով 29,3 հազար դոլարի։ Շաբաթվա սկզբից սկսած՝ թվային այս արժույթի թանկացումը կկազմի 8,9 տոկոս։ Դա  այս տարվա հունիսից սկսած՝ շաբաթական կտրվածքով, կարող է համարվել բիթքոյնի ամենամեծ թանկացումներից մեկը։ Binance կրիպտոարժութային բորսայում իրականացվող սակարկությունները վկայում են, որ այսօր Երեւանի ժամանակով՝ 11,00-ի սահմաններում մեկ բիթքոյնն արժեցել է 29 295 դոլար։

CoinMarketCap հաշվիչի տվյալների համաձայն, միջինը մեկ միավոր բիթքոյնը արժեցել է 29 284 դոլար։ Այս շաբաթվա ընթացքում ամենից նկատելի գնաճը նկատվել է հոկտեմբերի 16-ին։ Նշենք, որ այս տարվա սկզբից սկսած, կրիպտոարժույթները թանկացել են 1,8 անգամ։