Իմ խոսքերը կոնտեքստից կտրել են, ես լրիվ այլ բան եմ ասել․ Արամ Սիմոնյան

Իմ խոսքերը կոնտեքստից կտրել են, ես լրիվ այլ բան եմ ասել․ Արամ Սիմոնյան

Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ասել էր, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ներկայությամբ բողոքել է Սերժ Սարգսյանից, ուստի Սիմոնյանին հարցրինք, թե երբևէ Արայիկ Հարությունյանի ներկայությամբ բողոքե՞լ է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահից․ «Ոչ, ես ուրիշ բանի մասին եմ խոսել, իմ խոսքերը կտրել են կոնտեքստից և ներակացրել։ Ես երբեք չեմ կարողացել ինչ ստիպել, և չեմ էլ ստիպել ինձնից տարիքով մեծ մարդուն կամ այն մարդուն, ում հետ ես տարիներով աշխատել եմ երկար տարիներ համալսարանում, նրա հասցեին ուրևէ բամբասանք կամ վատ բան ասել։ Այն, ինչ որ եղել է, լրիվ այլ տիպի խոսակցություն է եղել, և որևէ կապ չունի Սերժ Սարգսյան մարդու և իմ հարաբերությունների հետ։ Զուտ խոսակցություն է եղել ռեկտոր-հոգաբարձուների խորհրդի նախագահ հարաբերությունների հետ կապված, ընդ որում ես մի առիթով ընդունել եմ նաև իմ սխալը նաև մատնանշելով, որ նման սխալ է թույլ տվել նաև խորհուրդը, ոչ՝ նախագահը»։