Բժիշկը դիմում է կառավարությանը. միջոցառումներ են անհրաժեշտ
![Բժիշկը դիմում է կառավարությանը. միջոցառումներ են անհրաժեշտ](https://hraparak.am/uploads/images/image_750x_5e75b5aae4ce3.jpg)
Բժիշկ Արտավազդ Սահակյանը դիմել է ՀՀ կառավարությանը։
«Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը:
Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։
Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։ Հապաղումը կարող է կործանարար լինել։
Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։ Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկը։
Կարծիքներ