Դավիթ Գրիգորյանը կասկածներ է հայտնել, որ խուզարկությունը կապ ունի Քոչարյանի գործի հետ (տեսանյութ)

Դավիթ Գրիգորյանը կասկածներ է հայտնել, որ խուզարկությունը կապ ունի Քոչարյանի գործի հետ (տեսանյութ)

«Դավիթ Գրիգորյանի գրությունը ուսումնասիրել ենք,  հանդիպեցինք հետը, քննարկեցինք»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ իրենք դիմելու են գործը հսկող դատախազին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Բեքմեզյանի խոսքով՝ Գրիգորյանը կասկածներ է  հայտնել, որ իր աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։

«Մենք Գրիգորյանի բոլոր մտահոգությունները քննարկեն ենք, խոսել ենք նաեւ քրեական գործի մասին»,֊նշեց ԲԴԽ անդամը։

Գրիգոր Բեքմեզյանն անդրադառնալով մեկ ուրիշ՝ Նախշուն Տավարացյանի հրաժարականի հարցին, չցանկացավ գնահատական տալ։