Կրկին՝ երկակի չափանիշների մասին 

Կրկին՝ երկակի չափանիշների մասին 

Լեհաստանում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ռուսներին. «Ես դիմում եմ ռուսներին: Դուք՝ ռուսներդ, մեր թշնամիները չեք, ես չեմ հավատում, որ դուք աջակցում եք անմեղների uպանnւթյшնը և դպրոցների ու ծննդատների ռմբակnծմանը։ Միլիոնավոր ընտանիքներ այժմ uտիպվшծ են լքել իրենց տները: … Այս իրավիճակն անընդունելի է, և հենց դա է անում Ռուսաստանն այս պահին Ուկրաինայում։ Պուտինի ագրեuիան ձեզ կտրեց ամբողջ աշխարհից և հետ շպրտեց դեպի 19-րդ դար»:

Սա արդեն Բայդենի երկրորդ նմանատիպ խոսքն է՝ ուղղված մարդկանց: Բայց ինքը երևի մոռացել է, որ 30 տարի առաջ իրեն հաստատ չէին հետաքրքրում սլավոն այլ ժողովուրդների ողբերգությունը, երբ ռմբակnծվում էին դպրոցներն ու ծննդատները և uպանվnւմ էին անմեղները: Կարծում եմ, որ հենց դա ԱՄՆ-ին հետ շպրտեց դեպի 19-րդ դար, բայց 20-րդ դարի տեխնոգիաների օգտագործմամբ: Այն ժամանակ Բայդենն ԱՄՆ նախագահը չէր, սակայն ոչ էլ շարքային քաղաքացի էր: Նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ (կամ նախագահ) էր: Ով կողմ էր ՆԱՏՕ-ի ներքաշմանը 1990-ական թվականների Հարավսլավիայի պատերազմներին և կոչ է արել սպանել մարդկանց և ռմբակոծել Հարավսլավիան:

Ի դեպ, այդ մասին, նախքան վերը նշված ասուլիսը, նրան փորձել է հիշեցնել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն, ինչպես երևում է,  հումանիստ Ջո Բայդենը չի ցանկացել հիշել դա: Իմիջիայլոց, այդ հիշեցումն առկա է նաև Վիքիպեդիայի ռուսական հատվածում:

Եթե ԱՄՆ նախագահը գործեր Սենատի անդամի (կամ նախագահի) մտածողությամբ, ապա ութ տարի առաջ և կամ գոնե երկու ամիս առաջ նույն խոսքերով պետք է դիմեր ուկրաինացիներին, երբ նրանք հարձակվում էին Լուգանսկի և Դոնեցկի մարզերի բնակչության վրա: Բայց, ինչպես երևում է, կարևորը ոչ թե մարդկանց կյանքն է, այլ քաղաքականությունը: