Արգամ Աբրահամյանը ինչ է հայտարարագրել պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ

Արգամ Աբրահամյանը ինչ է հայտարարագրել պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ
Արգամ Աբրահամյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովում մարտի 30-ի՝ հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ հայտնվել են մեծ թվով նոր հայտարարագրեր։

Հովիկ Աբրահամյանի որդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանն էլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր՝ 2019 մարտի 30-ի դրությամբ։

Որպես անշարժ գույքի տեսակ  Արգամ Աբրահամյանը հայտարագրել է ․բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հասարակական, արտադրական նշանակության շինություններ, 2 ավտոմեքենա՝ BMW X5 4.4  և MERCEDES-BENZ S500 4MATIC Մայբախ, 1.888.700.000.00 դրամի բաժնետոմս, և մոտ 250 հազար դրամից մինչև 69 միլիոն դրամ տարբեր բաժնեմասեր։

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Արգամ Աբրահամյանն ունի 750,120,000.00 միլիոն դրամի, 43․500 դոլարի և 75 հազար եվրոյի դրամական միջոցներ։

Այս  ընթացքում էլ ունեցել է 120 հազար 60 դրամի եկամուտ։