Մահացել է գարեջրի՞ց

Մահացել է գարեջրի՞ց

Թաիլանդում արագ գարեջուր խմելու մրցույթի ժամանակ մի տղամարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Չա-Ամ առողջարանային քաղաքում։ Նա որոշել է մասնակցել ալկոհոլային մրցույթին։ Հաղթելու համար 30 վայրկյանում պետք է խմեր մեկ լիտր գարեջուր։ Մահվան պատճառը դեռ պարզված չէ։ Բժիշկները հայտարարել են, որ դեռ իրենց հայտնի չէ, արդյոք տղամարդը ունեցել է ալերգիա, թե այլ հիվանդություն։ Դիակը ներկայումս գտնվում է դիահերձարանում եւ դիահերձվելու է՝ դատաբժշկական փորձաքննության համար։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։