Արդեն 3 ժամ է՝ հայերը փակել են Գերմանիայի թիվ 1 մայրուղին

Արդեն 3 ժամ է՝ հայերը փակել են Գերմանիայի թիվ 1 մայրուղին

Արդեն երեք ժամ է՝ հայերի մի քանի հարյուր մեքենաներ փակել են Գերմանիայի թիվ 1 մայրուղին և Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը։ Տարբեր ուղղություններից Համբուրգ եկող ճանապարհներին կուտակված մեքենաների շարասյունը հասնում է մի քանի տասնյակ կմ-ի։ Ցուցարարների պահանջը արցախահայության նկատմամբ  թուրք- ադրբեջանական ագրեսիայի կողմից կատարվող վայրագությանն ու սանձազերծած պատերազմին վերջ դնելն է:

Այնտեղ են ժամանել մի քանի լրատվամիջոցներ, սակայն հայերը սպասում են Գերմանիայի թիվ 1 լրատվականին։ 

Գերմանահայերը միահամուռ հնչեցրին Տերունական աղոթքը՝ հայերեն և գերմաներեն ։

Կազմակերպիչներից Արթուր Թորոսյանը նշել է. 

«Համբուրգի նավահանգիստն ամենամեծն է Գերմանիայում, որտեղ տանող ճանապարհը նույնպես փակ է»։

Մանրամասները՝  hraparak.am-ի տեսանյութում