Կառավարությունը խոսք է տվել ու չի կատարել․ գավառցիները դժգոհ են

Կառավարությունը խոսք է տվել ու չի կատարել․ գավառցիները դժգոհ են

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները դժգոհ են։ Ինչպես իրենք են նշում՝ բողոքում են կառավարությունից, քանի որ իրենց թաղամասի մանկապարտեզի հարցը պետք է լուծում ստանար, սակայն մինչեւ այսօր որեւէ քայլ չի կատարվել։

Հացառատի բնակիչներն անգամ պատրաստ են բողոքի ակցիա իրականացնել՝ հիշեցնելու կառավարությանը, որ ժամանակին «ինչ-որ բաներ» են խոսք տվել։

Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ հացառատցիների բողոքը չի լսել, նրանք դեռ ակցիաներ չեն արել, իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզի հիմնանորոգմանն՝ ասաց․ «Ես չգիտեմ, մեր կողմից չէ, պետության ծրագիրն ա, իրենց ֆինանսավորմամբ ա։ Էդ մեր կողմից չի, իրենց կողմից է»։

Փոխքաղաքապետ նշեց նաեւ՝ մրցույթ դեռ չի հայտարարվել, տեղյակ էլ չէ՝ երբ է հայտարարվել։

Հիշեցնենք՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի չգործող մանկապարտեզի շենքի հիմնանորոգման խնդիրն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի ցանկում։

Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով մանկապարտեզի շենք էր ժամանակին այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: