Չես հասկանում՝ ինչի՞ են հետապնդում, երբ նրանք արդեն երկրից հեռացած են լինում․․․

Չես հասկանում՝ ինչի՞ են հետապնդում, երբ նրանք արդեն երկրից հեռացած են լինում․․․

Սա էլ որերորդ դեպքն է, լսում ենք՝ նախկիններից այսինչին երկրից դուրս ձերբակալեցին և․․․

․․․Եվ ինչ։ 

Պարզվում է արտահանձնում չի իրականացվում։ Կամ տվյալ երկրի քաղաքացի է, կամ քաղաքական ապաստան է խնդրում․․․

Չես հասկանում՝ ինչի՞ են հետապնդում, երբ նրանք արդեն երկրից հեռացած են լինում՝  «մուկ ու կատու» պարզ խա՞ղ է․․․ Ախր երբ եզակի դեպքերը գումարվում են իրար և հոգնակի դառնում, արդեն քաղաքական երանգ են ստանում։

Մեկն ասաց քաղաքական հետապնդում է, երկուսն ասաց, բայց արդեն երբ մեծանում է թիվը, ստացվում է, որ աշխարհով մեկ է լինում, որ Հայաստանում նախկին իշխանավորների նկատմամբ  քաղաքական հետապնդում է իրականացվում։ Գուցե այս հարցի շուրջ մի փոքր մտածեն։

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Ահա թե ինչ է ասում «Руна» պարբերականին տված հարցազրույցում Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին․

«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»։