Քաղաքական հումոր․ի՞նչ գրքեր են պատրաստվում հեղինակել ՀՀ ղեկավարները

Քաղաքական հումոր․ի՞նչ գրքեր են պատրաստվում հեղինակել ՀՀ ղեկավարները

Վերջին շրջանում գրախանութներում, ինչպես հայտնի է, «բեսթսելերների» շարքում առաջատարը քաղաքական գործիչների հեղինակած ինքնակենսագրականներն ու վեպերն են։ Այս մասին «Hoomor club» Ֆեսբուքյան էջը, որը քաղաքական երգիծանքով է հայտնի, մի շարք է հրապարակել, թե որոնք կլինեն մոտ ապագայում գրախանութների ամենավաճառված գրքերը․

«Եկող ամիս՝ բոլոր գրախանութներում․
Ի՞նչ գրքեր են պատրաստվում հեղինակել ՀՀ ղեկավարները․
Լևոն Տեր-Պետրոսյան՝ «Ինչպե՞ս քայքայել ազգն ուրիշի դեմքով»։


Նիկոլ Փաշինյան՝ «Ազգին ֆռցնելու նուրբ արվեստն ու դրա հակառակ կողմը»։


Ռոբերտ Քոչարյան՝ «Жизнь и тюрьма»։ 


Սերժ Սարգսյան՝ «Նիկոլը ճիշտ էր. ոչխար պահեք»,- գրել է ֆեյսբուքյան էջը։