Գիտաշխատողները գուցե և բողոքի երթ չանեն

Գիտաշխատողները  գուցե և բողոքի  երթ չանեն

Ինչպես հայտնի է ԵՊՀ շուրջ 450 գիտաշխատողների ծանուցագրեր է ուղարկվել, որ մարտի 31-ից նրանք աշխատանքից ազատված են։ Այս մասին ԵՊՀ աշխատակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը գրառում էր կատարել՝ ասելով, որ աշխատակիցները փետրավարի 7-ին  պատրաստվում են բողոքի երթի իրականացնել ԵՊՀ- կառավարության շենք երթուղով։ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյաին հարցրիք, թե ովքե՞ր են այդ 450 աշխատակիցը, ինչքա՞ն ժամանակ է, որ աշխատում են ԵՊՀ-ում և ի՞նչ հաստիքներ են զբաղեցնում․

«Գիտության ոլորտի աշխատակիցներն են։ Ես տեղյակ եմ՝ դեռ խորհրդային տարիներին գիտության բնագավառում լաբորատոր տարբեր բաժիններում, կենտրոններում և 2 ինստիտուտներ ունենք, այդ ինստիտուտներում աշխատող գիտության ոլորտի աշխատողներն են»։

Հարցրինք նաև, թե ամսի 7-ի երթը ուժի մե՞ջ է, և ինքը նույնպե՞ս մասնակցելո՞ւ է այդ երթին․

«Որքանով տեղյակ եմ, երթը նախնական հետաձգվել է, և խնդիրը, կարծես թե, կարգավորվում է։ կարծում եմ՝ եզրերը դեռ այնքան սուր չեն, աշխատակիցներին ուղղակի տեղեկացրել էին, թե ինչ է սպասվելու։ Կառավարության կողմից որոշակի քննարկումներից հետո, կարծեմ, դրական լուծում է նախապատրաստվում։ Ես որքանով տեղյակ եմ, երթ չի լինի»,- ասաց Ղարիբյանը։