Եվրոպան քաղաքական մեսիջ ունի տալու, կհաղթի նա, ով պետք է

Եվրոպան քաղաքական մեսիջ ունի տալու, կհաղթի նա, ով պետք է

Վերջին 15 տարում Ուկրաինան «հաղթել է» Եվրատեսիլում 3 անգամ՝ 2004-ին (ուկրաինական առաջին գունավոր հեղափոխության տարի), 2016-ին (2014-ին կորցնում է Ղրիմը, 2015-ին պատերազմ է սկսվում Դոնեցկում և Լուգանսկում, 2016-ին Ջամալան հաղթում է «1944» երգով, որը փաստացի ուկրաինացիների հանդեպ ռուսների իրականացված «ցեղասպանության» մասին է) և 2022-ին, երբ ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը:

Արդյո՞ք սա քաղաքական վեկտոր ունեցող մրցույթ է: Եթե դուք կարծում եք, որ ոչ, ուրեմն դուք շարքային «հարգելի հեռուստադիտող եք»:

Հ.Գ. Աշխարհի ամենալավ երգն ու շոուն էլ ունենաս (ինչը Հայաստանի պարագայում վստահաբար այդպես չէր), եթե այդ տարի Եվրոպան քաղաքական մեսիջ ունի տալու, ապա կհաղթի նա, ով պետք է, այլ ոչ թե նա՝ ով լավն է: