Պատերազմի ժամանակ դասալքության 51 դեպք է գրանցվել․ զինդատախազության տվյալները

Պատերազմի ժամանակ դասալքության 51 դեպք է գրանցվել․ զինդատախազության տվյալները

44-օրյա պատերազմի ընթացքում զինվորական դատախազությունը արձանագրել է դասալքության 51 դեպք։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեակացնում է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանը․

«2020 թվականի 44- օրյա պատերազմի ընթացքում արձանագրվել է դասալքության 51 դեպք, որոնցով հարուցվել են քրեական գործեր։ Դրանցից 49-ի նախաքննությունն ընթացքի մեջ է, 1-ը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1-ով քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ Քրեական դատավարության օրեսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- մեր հարցմանը պատասխանել է Ամբարյանը»։