Պերուի Կոնգրեսը 44-օրյա պատերազմը համարել է Ադրբեջանի «հաղթանակը» (լուսանկար)  

Պերուի Կոնգրեսը 44-օրյա պատերազմը համարել է Ադրբեջանի «հաղթանակը» (լուսանկար)  

Պերուի Կոնգրեսի անդամ Խոսե Էնրիկե Օրեի նախաձեռնությամբ Կոնգրեսը հայտարարություն է ընդունել 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում «Ադրբեջանի հաղթանակի երրորդ տարեդարձի կապակցությամբ»։ Այս մասին հայտնում է այս երկրում Ադրբեջանի դեսպանատունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փաստաթղթում նշվում է, որ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում «տարած հաղթանակի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի»։ 

Փաստաթղթի եզրափակիչ հատվածում, ըստ Report-ի, շնորհավորանքներ են փոխանցվում «Ադրբեջանի եղբայրական ժողովրդին՝ նոյեմբերի 8-ի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ և ցավակցում զոհերի համար»։