Միջնորդեցին Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնել

Միջնորդեցին Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցնել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսայանը ներկայացրեց իրենց միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Որպես հիմնավորում նրանք ներկայացնում են հանցակազմի բացակայությունը։

«Դատարանի ուշադրությանն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ քրեական օրենսգրքի  300-րդ հոդվածի փոփոխությամբ հստակեցվեց Սահմանադրական կարգի այն հիմունքները (1-ից 6-րդ հոդվածները), որոնց դեմ ոտնձգությունը կարող է համարվել սահմանադրական կարգի տապալում: Դրան զուգահեռ՝ օրենսդրական փոփոխության հետևանքով սահմանադրական կարգի տապալումը կտրվեց իշխանությունը յուրացնելու հանցակազմից և վերացվեց սահմանադրական կարգը բռնությամբ տպալելու եղանակը, որի պայմաններում էապես փոխվեց նոր հանցակազմի էությունը, այն ընդգրկեց գործողության այն աստիճանի լայն շրջանակ, որը վտանգում է այս հանցակազմի իրավական որոշակիությունը: Փաստացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ հակասահմանադրականության աստիճանի իրավական անորոշությունը պայմանավորված է երեք փոխկապակցված գործոնով՝ 

Ա.սահմանադրական կարգի տապալումը իշխանությունը յուրացնելու հանցակազմի կոնտեկստից կտրելը. 

Բ.սահմանադրական կարգը տապալելու բռնի եղանակը վերացնելը և դրանով իսկ կատարման եղանակներն ընդլայնելը. 

Գ.ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ բլանկետային դիսպոզիցիայում թվարկված 2005թ. Սահմանադրության կոնկրետ հոդվածները 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությանը չհամապատասխանեցնելը»,-նշեց պաշտպանը: 

Պաշտպանական կողմը միացավ միջնոդրությունը։

Մեղադրանքի կողմը նշեց՝  իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն նույնաբովանդակ միջնորդությունների վերաբերյալ միառժամանակ։

Նույն միջնորդությունը ներկայացնելու են նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները։