Բրիտանական սանկցիաներ՝ ընդդեմ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների

Բրիտանական սանկցիաներ՝ ընդդեմ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Գազայի հատվածում ​​ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարի և կազմակերպության հետ կապված հինգ այլ անձանց դեմ, հաղորդում է Միացյալ Թագավորության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀԱՄԱՍ-ի ռազմական առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Մուսա Դուդինը և շարժման մեկ այլ բարձրաստիճան անդամ Մարվան Իսան նույնպես ենթարկվել են սահմանափակումների, որոնք ներառում են երկիր մուտքի արգելք և բանկային հաշիվների սառեցում, եթե այդպիսիք հայտնաբերվեն: 

Պատժամիջոցների ցանկում են նաև սուդանցի Աբդելբասիթ Համզան և լիբանանցի Նաբիլ Չումանը, որոնք, իբր, ներգրավված են Մեծ Բրիտանիայում ահաբեկչական ճանաչված շարժման ֆինանսավորման մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն նույնպես նոր պատժամիջոցներ էր սահմանել պաղետինյան​​ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։