Ռուսները բժիշկներին համարում են հերոսներ

Ռուսները բժիշկներին համարում են հերոսներ

Աշխարհում եւ Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը անցկացրել է բավական հետաքրքիր հետազոտություն։

Ըստ հետազոտության արդյունքների, Ռուսաստանի բնակչության մի մասը՝ 49 տոկոսը, բժիշկներին համարում է մեր ժամանակների հերոսներ։ Անցյալ տարվա կտրվածքով, ամենից պրեստիժային մասնագիտությունների ցանկը գլխավորել է բժշկի մասնագիտությունը։ Վերջին ինը տարվա ընթացքում, բժշկի հեղինակությունը ամրապնդվել է երկու անգամ։