Հայտնաբերվել է մարդու սրտի ծերացման մասին հուշող սպիտակուց

Հայտնաբերվել է մարդու սրտի ծերացման մասին հուշող սպիտակուց

Միջազգային հետազոտական խումբը հայտնաբերել է, որ լակտադգերին անվանումն ունեցող սպիտակուցը մարդու սրտի ծերացման մասին վկայող «հուշարար» է։ Բացի այդ, նաեւ հաստատվել է, որ այս սպիտակուցը մասնակցում է բորբոքային պրոցեսներին եւ ազդակների հաղորդմանը, որոնք կապված են ծերացման եւ հատկապես՝ սիրտ-անոթային հիվանդությունների հետ։ Գիտնականներն ուսումնասիրել են ինչպես ծերացման բնականոն ընթացքը, այնպես էլ արագացված ընթացքը, որը լինում է հիվանդությունների պարագայում, եւ հայտնաբերել են, որ սրտամկանի հյուսվածքի որոշակի հատվածներ, հատկապես արտաբբջային մատրիցան (ECM) ենթարկվում է փոփոխությունների նորմալ ծերացման ընթացքի դեպքում։ Այն հանդիսանում է յուրահատուկ կաղապար, որը աջակցում է բջջին։

Արտաբջջային մատրիցայի փոփոխությունները համարվում են հատկանշական բազմաթիվ խրոնիկ բորբոքային հիվանդությունների համար, որոնք կարող են բերել բջջային դիսֆունկցիայի, ծերացման եւ հիվանդության պրոգրեսիվացման։ Սակայն կար քիչ հավաստի գիտելիք այն մասին, որ արտաբջջային մատրիցան ինչպիսին է լինում ծերացման ժամանակ եւ այն ինչպես է ազդում բջջի վրա ժամանակագրական եւ պաթոլոգիկ ծերացման դեպքերում։ Այս ուղղությամբ իրականացված հետազոտություններն էլ պարզել են, որ լակտադգերինը հանդիսանում է որպես «հուշարար»։

Այն հատկապես մեծ ծավալով արտադրվում է թե նորմալ ծերացման դեպքում, թե արագացված։ Այն հիմնականում առկա է կաթի մեջ եւ նպաստում է նաեւ այնպիսի պրովեսներին, ինչպիսին ձվաբջջի բեղմնավորումն է, մոդուլացնելով արյունատար անոթների աճը։ Այս սպիտակուցի քանակական աճը սրտի անոթներում, ըստ այդմ, ծերացման նշան է։