Օզբիլիզը` մարզի՞չ

Օզբիլիզը` մարզի՞չ

Ավարտվել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Բ կարգի դասընթացը, որին մասնակցել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիզը և Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև այլ անվանի ֆուտբոլիստներ։

Քննությունները հաջողությամբ հանձնած մասնակիցները ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում ստացել են իրենց դիպլոմները և արտոնագրերը։