Ինչո՞ւ է լիմոնը դարձել 520 դրամ

Ինչո՞ւ է լիմոնը դարձել 520 դրամ

Օգտատեր Զառա Ղազարյանն  գրել է․«ԱԺ-ի թեման մի նվաստ հարցով կտրեմ. գրողը տանի, ինչի՞ ա ԼԻՄՈՆԻ ՀԱՏԸ 520 դրամ»։

Նշենք, որ այսօր կենտրոնի մի շարք  խանութներում ու սուպերմարկետներում մեկ լիմոնը վաճառվում էր 400 դրամով։ Մոտ մեկ ամիս առաջ կիտրոնը 200 դրամ էր, ապա՝ 250, հետո՝ 300 երեկվանից՝ 400։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հայտնեց, որ այս պահին ցիտրուսային մրգերի թանկացման պատճառը չի կարող հայտնել․ հանձնաժողովն ուսումնասիրում է լիմոնի, կիվիի, նարնջի , մանդարինի, կոճապղպեղ ու բանանի գները, բայց դեռ ամփոփումներ չունեն։

Նշենք, որ ի տարբերություն կարանտինի առաջին ամսվա, կոճապղպեղի գինը մեկ կիլոգրամի համար 16 հազար դրամից վերադարձել է նախկին 3․300 գնին։