Վերստին կրկնում եմ իմ սկզբունքը

Վերստին կրկնում եմ իմ սկզբունքը

Ավետիք Չալաբյանին ճանաչել եմ որպես հասարակական գործիչ, որը տարիներ շարունակ անուրանալի դեր է խաղացել բանակաշինության և հայրենական ռազմարդյունաբերության զարգացման գործում: Վերջին ամիսներին նրա հետ շփվել եմ նաև հասարակական համախմբման նոր հարթակ ստեղծելու առումով և միշտ հիացել եմ նրա գիտելիքներով և նվիրումով: 

Լսելով ձայնագրությունը (թեև մոնտաժված և ոչ ամբողջական), տեղի ունեցածը համարում եմ երկուստեք խիստ անընդունելի և վերստին կրկնում իմ սկզբունքը. Հայրենիքին պետք է ծառայել միմիայն մաքուր ձեռքերով, ազնիվ միջոցներով և երբևէ չտրվել քաղաքական որևէ սադրանքի, որն այս դեպքում ակնհայտ է:

Հորդորում եմ ազնիվ մղումներով պայքարի ելած բոլոր հայրենակիցներիս՝ անգամ այս ծանրագույն վիճակից մեր Հայրենիքը դուրս բերելու համար գործեք միայն ազնվագույն միջոցներով, մերժեք որևէ այլ տարբերակ ու առաջարկ:

Կարին Տոնոյան