Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում. Միրզոյան

Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում. Միրզոյան

Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ: Այս մասին իր «X»-ի էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային թեմաների շուրջ՝ ներառյալ այն պահպանվող խնդիրները, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին»,- այս մասին ասվում է Միրզոյանի գրառման մեջ։