Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․

Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․

Գյուղեր հանձնելու Փաշինյանի հիմնական հենակետը սահմանային համայնքների վարչական ղեկավարներն են։ Նրանց  է հանձնարարված գյուղացիներին ամեն գնով համոզելու, խաբելու, շահագրգռելու գործը։ Դատողություն պետք չի՝ հասկանալու, որ խոստացել է վարչական շրջանների ղեկավարներին՝ «իրենց նեղում չթողնել» ։ Դե նրանց էլ ի՞նչ է պետք,- այդպես է «իր արշինով չափել» Փաշինյանը։  Կգան՝ Երևանում կամ հարակից տարածքներում վայելեն իրենց «աշխատածը»։ Պայմանով, որ նրանք էլ նույն բանը գյուղացիներին պիտի խաբեն ու տներից դուրս հանեն։ Այսօր կրակի գծում Տավուշն է, Տավուշի մասին խոսեմ։  

Երեկ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հետ են վերադարձել Երևան ու հանդիպել նրան։ Մամուլից իմացա։ Սա ի՞նչ է նշանակում, որ Մհերը վստահ չի եղել համայնքի ղեկավարների վրա ու հաղորդել է Փաշինյանին։ Փաշինյանն էլ կանչել ու «իր արևին» «պնդացրել է»։ Բայց ինչքան էլ պնդացնի, խոսքը տան, հողի, հայրենիքի, հարազատների, ընկերների, հայրենակիցների մասին է։ Հազարից մեկ վարչական համայնքի ղեկավար կլինի, որ կթքի իր խմած ջրում։  

Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ վարչական շրջանների ղեկավարներից ոմանք՝ Մհեր Կախգլուխյանի ու Նիկոլ Հանձնողի հետ հանդիպելուց հետո երեկ այլալված են եղել։ Թեկուզ մի օրինակ։ Տավուշի շրջանի արքեպիսկոպոս Գալստանյանն իր զրույցում ասում է, որ գիշերը հանդիպել է Կիրանցի վարչական ղեկավարի հետ, ով Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված է եղել և ասել է, որ ոչինչ չի փոխվել։ Կարծում եմ, վարչական ղեկավարները ինչքան էլ մոտիկ լինեն Փաշինյանին, ինչքան էլ մի բաժակից ջուր խմած լինեն, իրենց երակներում մարդու արյուն է հոսում, իրենք իրենց հողի համար ցավում են։ Եթե ճիշտ է, որ հողը մագնիսական զորություն ունի, հարազատից ավելի ուժգին է քաշում, պիտի հավատալ, որ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո , ինչ էլ խոստացած կամ սուտ խաբած լինի, շատերը, եթե ոչ բոլորը,  այլայլված կլինեն։

Հազվադեպ մարդ կլինի, որ հայրենիք հանձնելուց չի այլայլվի, վատ չի զգա, գլուխը չի կորցնի։ Դրանք եզակի մարդիկ են, ու ցավոք, թշնամին գտել է, ինչպես իրենք են գրում, այդ եզակի մարդուն։ Գուցե լավատես եմ այդ առումով, բայց այլ կերպ չեմ կարող պատկերացնել համայնքի ղեկավարին։ Ուշ, թե շուտ,  համայնքի ղեկավարները ծեծելու են իրենց գլուխները, որ ընկել են Նիկոլի թակարդը։ Համոզված եմ, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, համայնքի ղեկավարները մինչև հիմա ուշքի չեն եկել։ Նիկոլի հետ հանդիպումից հետո ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը։ Կարծում եմ մյուսներն էլ այդ վիճակումեն։ Սպասենք մանրամասնությունների։