Մարությանը չի կարողանում վաճառել «Քաղաքապետը» ներկայացման տոմսերը

Մարությանը չի կարողանում վաճառել «Քաղաքապետը» ներկայացման տոմսերը

Նախորդ տարի աշնանը Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը հանդես եկավ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ: Ներկայացման պրեմիերայի մասին հայտարարելուն պես, հաշված րոպեների ընթացքում սպառվեցին ներկայացման բոլոր տոմսերը: Ներկայացումն այնպիսի հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում, որ անգամ Tomsarkgh.am կայքը ծանրաբեռնվածության պատճառով կորցրել էր հասանելիությունը: Նախորդ տարվա ավարտին Հայկ Մարությանն իր «Քաղաքապետը» ներկայացմամբ հանդես եկավ նաև Մոսկվայում:

Այսօր Tomsarkgh.am-ից տեղեկացանք, որ Մարությանը փետրվարին կրկին հանդես կգա «Քաղաքապետը» ներկայացմամբ, սակայն այս անգամ Մարությանի ներկայացումը, կարծես, հանրությանն այնքան էլ չի հետաքրքրել: Մարությանը փետրվարի 6-ին, 7-ին, 13-ին և 14-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրկին հանդես կգա «Քաղաքապետը» ներկայացմամբ, սակայն ներկայացման տոմսերը չեն սպառվում: Օրինակ՝ փետրվարի 6-ին նախատեսված ներկայացման համար կա ավելի քան 40 չվաճառված տոմս: Փետրվարի 7-ի ներկայացման համար կա շուրջ 45 ազատ տոմս: Փետրվարի 13-ի և 14-ի ներկայացումների համար «Քաղաքապետը» ներկայացումն ունի ավելի քան 330-ական չվաճառված տոմս: