Վահագն Վերմիշյանն ազատ արձակվեց

Վահագն Վերմիշյանն ազատ արձակվեց

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանն ազատ է արձակվել, այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Իմ կարիերայի պատմական պահը։
 
Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանն ազատ արձակվեց:
 
Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդությունը»,- նշել է փաստաբանը։