Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

Օբամեյանգը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

«Արսենալի» մարզիկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում։ Le10Sport-ի փոխանցման համաձայն, բացի թուրինյան ակումբից, 31-ամյա գաբոնցի մարզիկով հետաքրքրվում են նաեւ՝ միլանյան «Ինտերը», փարիզյան «ՊՍԺ»-ն, կատալոնական «Բարսելոնան» եւ մադրիդյան «Ռեալը»։

Օբամեյանգի գործող պայմանագիրը անգլիական ակումբի հետ գործում է մինչեւ հաջորդ տարվա ամառ։ Մարզիկի տրանսֆերային գինը կազմում է 56 միլիոն եվրո։ Ներկա սեզոնին նա հանդես է եկել 26 հանդիպումներում, խփելով 17 գոլ։