Բրազիլացի պաշտպանը՝ ՊՍԺ–ում

Բրազիլացի պաշտպանը՝ ՊՍԺ–ում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարեց 20-ամյա բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոյի տեղափոխության մասին։ Կողմերը կնքել են 5,5 տարվա պայմանագիր։ Բերալդոյի նախորդ ակումբը բրազիլական «Սան Պաուլուն» էր։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սան Պաուլուն» հրաժարվել է Բերալդոյի տրանսֆերը 18 միլիոն եվրոյով վաճառել ռուսական «Զենիթին»։

Անցած տարի Բերալդոն «Սան Պաուլուի» հետ մասնակցել է 48 հանդիպման, խփել է 1 գոլ։