Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ-ական խարդավանքներին
![Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ-ական խարդավանքներին](https://hraparak.am/uploads/images/2022/05/image_750x_627ce97d1d22e.jpg)
Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք, իսկ իրականում ՝ Թուրքիա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նաև հավելել է․ «Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։ Նիկոլը լռում է դեռ, բայց այցելում է հակառուսական երկիր։
Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։
Հակառակը Թուրքիան է։ Հերիք է մասնակցեք նատոյական խարդավանքներին, դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։
Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»։
Կարծիքներ