Պետրակովը շնորհակալություն հայտնեց հայ երկպագուներին

Պետրակովը շնորհակալություն հայտնեց հայ երկպագուներին

Իմ կողմից ցանկանում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին, որոնց թիվը մարզադաշտում շատ էր։ Նրանք մեզ առաջ էին մղում։ Նրանց ակտիվությունը հատկապես մեզ օգնեց խաղավերջում ու մենք ի վերջո կարողացանք վաստակել այս կարևոր երեք միավորը։

Այս մասին քիչ առաջ Լատվիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Հնարավոր է այս հաղթանակներից հետո երկպագուներից պահանջն ավելի մե՞ծ լինի։ Ես այդիսի պահանջներիս սովոր եմ։ Ես մարզիչ եմ, սովոր եմ այդ ամենին»,- հավելեց նա։