Գագաթնաժողովի մեկնարկը կկայանա Ազգային պատկերասրահում. Փաշինյանը կմասնակցի միջոցառմանը

Գագաթնաժողովի մեկնարկը կկայանա Ազգային պատկերասրահում. Փաշինյանը կմասնակցի միջոցառմանը

Մենք գրել էինք, որ առավոտյան ահազանգ ենք ստացել, որ Ազգային պատկերասրահում առավոտյան տեղի է ունեցել սնուցման համակարգի խափանում` էլեկտրական ենթակայանում պայթյուն է եղել, որի հետեւանքով հնարավոր է չեղարկվի Նիկոլ Փաշինյանի այցը պատկերասրահ, որտեղ կայանալու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը։ Ազգային պատկերասրահի մամլո ծառայությունից հաստատել էին, որ խնդիր է առաջացել. «Ինչ տեղի է ունեցել, բակում է եղել։ Տրանսֆորմատորային վերազինման ընթացքում խնդիր է ծագել ՀԷՑ-ի կողմից, հիմա փորձում են շտկել։ Հուսով ենք, որ խոշոր խնդիր չի, էլեկտրոցանցից խոստացել են մեկ ժամվա ընթացքում կարգավորել»։

Այսօր երեկոյան` ժամը 18-ին նախատեսված է Ազգային պատկերասրահում նախատեսված է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը, որին ծրագրված էր նաեւ Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահի եւ այլ պաշտոնյաների մասնակցությունը։

Ավելի ուշ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից մեզ ասացին. «Ոչ մի խնդիր չկա, փոքրիկ միջադեպ է եղել, խնդիրը կարգավորվել է։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովն այսօր տեղի է ունենալու, ինչպես նշվել էր ավելի վաղ, իսկ վարչապետ Փաշինյանն էլ անպայման մասնակցելու է դրան»: