Ռուսներն Ուկրաինայում 2 վրացու են գերեվարել

Ռուսներն Ուկրաինայում 2 վրացու են գերեվարել

Ռուսաստանը գերի է վերցրել երկու վրացի զինյալների, որոնք մարտնչում են ուկրաինական բանակի շարքերում։

Այդ մասին հայտնում է Interpressnews-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Կազմակերպության Telegram ալիքում տարածված տեսանյութում հաղորդվում է, որ Վրաստանի քաղաքացի Գեորգի Գոգլիձեն, ով մարտնչել է Ուկրաինայի զինված ուժերի կազմում, գերի է ընկել։ 

Նշվում է, որ նա կռվել է Ուկրաինայի 2-րդ օտարերկրյա լեգեոնում:

Միաժամանակ, ՏԱՍՍ գործակալությունը հայտնել է Ուկրաինայի 2-րդ օտարերկրյա լեգեոնում կռված մեկ այլ վրացու՝ Գեորգի Չուբետիձեի գերեվարման մասին: