Ովքե՞ր են արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամի դատավոր թեկնածուները

Ովքե՞ր են արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամի դատավոր թեկնածուները

Հունվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Դրա շրջանակներում որոշվելու է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցը։ Պետք է ընտրվի երկու դատավոր անդամ, մեկը՝ քաղաքացիական, մյուսը՝ քրեական մասնագիտացմամբ։

Մենք տեղեկացանք, որ քաղաքացիական մասնագիտացմամբ առաջադրվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի Լիլիթ Սարգսյանի և նույն դատարանի մեկ այլ դատավոր Երեմ Եսոյանի թեկնածությունը, իսկ քրեական մասնագիտացմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի թեկնածությունը։ Նշենք, որ Երեմ Եսոյանը և Անդրանիկ Մնացականյանը նախկինում եղել են Արդարադատության ակադիայի կառավարման խորհրդի անդամ, սակայն ժամկետները լրացել են, և հիմա նորից առաջադրվել են։ Նկատենք, որ այս երեք դատավորներից ամենաբարձր վարկանիշն ունի դատավոր Լիլիթ Սարգսյանը․ նրա վարկանիշը գնահատվում է 68, իսկ մյուսներինը նկատելիորեն ցածր է․ Երեմ Եսոյանի վարկանիշը գնահատվում է ընդամենը 17, իսկ Անդրանիկ Մնացականյանինը՝ 16: Բացի բարձր վարկանիշից՝ դատական համակարգում էլ ավելի շատ հակված են հենց Լիլիթ Սարգսյանի թեկնածությանը։