Ո՞րն է Մակրոնի հակառուսական դիրքորոշման պատճառը․ Պուտինի վարկածը

Ո՞րն է Մակրոնի հակառուսական դիրքորոշման պատճառը․ Պուտինի վարկածը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սուր արձագանքը Մոսկվայի հասցեին՝ կարող է կապված լինել Աֆրիկայում Ռուսաստանի գործողությունների հետ, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե պաշտոնական Փարիզի հակառուսական հայտարարությունները կարո՞ղ են վրեժ լինել այն բանի համար, որ Ռուսաստանը աֆրիկյան մայրցամաքում Ֆրանսիայի «պոչին է ոտք դրել», Պուտինն ասել է.
«Սակայն երբ նրա [Մակրոնի] հետ ուղիղ կապ էինք պահպանում, բավականին բաց խոսել ենք այս թեմայով»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Միևնույն ժամանակ Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան «չի խառնվել» Աֆրիկայի գործերին և չի ձգտել «դուրս մղել» Փարիզին այդ մայրցամաքից, ընդհակառակը, աֆրիկյան առաջնորդներն են, որ ցանկություն են հայտնել աշխատել Ռուսաստանի հետ։ 

Որպես օրինակ նա հիշատակել է «տխրահռչակ» «Վագներ» ՌՄԿ-ն։ 

«Կառույցը սկզբում մի շարք տնտեսական ծրագրեր է իրականացրել Սիրիայում, ապա տեղափոխվել աֆրիկյան երկրներ։ Պաշտպանության նախարարությունը նրանց աջակցություն է ցուցաբերել, բայց միայն այն հիմքով, որ դա ռուսական խումբ է, ոչ ավելին»,- պնդել է Պուտինը։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Փարիզում կայացած գագաթնաժողովից հետո Մակրոնը չի բացառել, որ ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկվեն Ուկրաինա։