Վարորդը ծխել է, հորդորել է մանրադրամը անձամբ իրեն տալ, այլ ոչ թե գցել համապատասխան արկղը

Վարորդը ծխել է, հորդորել է մանրադրամը անձամբ իրեն տալ, այլ ոչ թե գցել համապատասխան արկղը

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական հերթական նիստը, որը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։

«Պրն Մանուկյան, նախորդ շաբաթ համացանցում, մասնավորապես ֆեյսբուքում, մի գրառում էր հայտնվել, որտեղ քաղաքացիները բողոքում էին մեր վարորդներից մեկի պահվածքից։ Ես այդ բոլոր բողոքներն ու մեկնաբանությունները ուղարկել էի ձեզ։ Այդտեղ ասվում էր, որ վարորդը իրեն ագրեսիվ է պահել, ծխել ու գցել դուրս, նաև պարբերաբար ուղևորներին հորդորել է, որ մանրադրամը ոչ թե գցեն համապատասխան տեղում, այլ տալ անձամբ հենց իրեն։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով»,- այս մասին ասաց Լևոն Հովհաննիսյանը՝ դիմելով  «Երևան ավտոբուս» ՓԲԸ  տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանին։

«Այո, դա հաստատվել է։ Անձամբ տեսախցիկների արձանագրածը ես դիտել եմ։ Ամեն ինչ մեզ մոտ ֆիքսված է։ Վարորդը հեռացվել է աշխատանքից։ Եթե կրկին կլինեն վարորդները, որոնք ղեկին կծխեն, կհեռացվեն աշխատանքից»,- ասաց Հովհաննես Մանուկյանը։