Հայաստանում Թուրքիայի ներկայացուցիչները հայամետ ուժերին պատժում են ամենավատ ձևով

Հայաստանում Թուրքիայի ներկայացուցիչները հայամետ ուժերին պատժում են ամենավատ ձևով

«Եթե մարդը արցախահայության պաշտպանությամբ էր զբաղվում, ապա բնական է, որ այս իշխանությունները նրան պետք է նման ձևով պատժեին: Հարցի իրավական կողմն ակնհայտ է, ես այդ մասին անգամ խոսել չեմ ցանկանում, ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա բնական է, որ Հայաստանում Թուրքիայի ներկայացուցիչները հայամետ ուժերին պատժում են ամենավատ ձևով: Այստեղ հարցն այն է, որ հայ-թուրքական դարավոր պայքարում շատ նահատակներ կան, հենց Հայաստանի կողմի պատճառով, նրանց շարքերին ավելացավ նաև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, մարդ, ով նահատակվեց հայապահպանության համար տարվող աշխատանքներում: Նա մտավորական նահատակ է: Որոշները մահացան ռազմական պայքարում, Արմենը մտավորական հերոս էր»,-  «Հրապարակի» հետ զրույցում նշում է Հովհաննես Իշխանյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը, դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ քաղբանտարկյալ Արմեն Գրիգորյանը: