Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին ուշադրության կենտրոնում են (լուսանկար)

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը կրկին ուշադրության կենտրոնում են (լուսանկար)

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պահպանում են իրենց ամռնառոմանտիկ զույգի կարգավիճակը Հոլիվուդում։ Նախօրեին երգչուհու մատնահարդարը իր ինստագրամյան էջում կիսվել է նոր լուսանկարով, որտեղ Ջենիֆեր Լոպեսի մատների վրա պատկերված են երգչուհու և Բեն Աֆլեքի անվան առաջին տառերը։

«Եթե դու գիտես` սա ինչ է նշանակում․․․ Ջենը և Բենը ընդմիշտ»,-  մատնահարդարը մեկնաբանել է լուսանկարը։ Ըստ երկրպագուների` սա նշանակում է, որ նրանք արդեն պատրաստվում են ամուսնության։  

Հիեցնենք, որ բաժանումից 20 տարի անց Ջենիֆեր Լոպեսն ո Բեն Աֆլեքը կրկին միացել են և կրկին Բենը երգչուհուն առաջարկություն է արել, սակայն այս անգամ երկրպագուները համոզված են, որ զույգը մինչև վերջ է գնալու։