Թուրքիան 60 զինվորական է ուղարկել Ադրբեջան․ Հուլուսի Աքար

Թուրքիան 60 զինվորական է ուղարկել Ադրբեջան․ Հուլուսի Աքար

Թուրքիան վաթսուն զինվորական է ուղարկել Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը։ Ըստ NTV-ի փոխանցման, նախարար Աքարը ասել է, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երեք կողմերի միջեւ կապված կենտրոնի հետ կյանքի են կոչվում եւ հիմա մի քանի հարցեր են մնացել, կապված կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացման եւ անձնակազմերի տեղավորման հետ։ Աքարը նշել է, որ թուրքական անձնակազմը աշխատելու է ռուսական անձնակազմի հետ։ Աքարը հավելել է, որ բոլոր ժամկետները կքննարկվեն ռուսական կողմի հետ։ Աշխատանքները ղեկավարելու են ռուս եւ թուրք գեներալները։ Թուրք նախարարը մանրամասնել է, որ դիտարկումները իրականացնելու են երեսունից վաթսուն հոգանոց անձնակազմը։