Գազայում շուրջ 1 միլիոն երեխա կա, շատերն անհետ կորած են․ ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայում շուրջ 1 միլիոն երեխա կա, շատերն անհետ կորած են․ ՅՈՒՆԻՍԵՖ

Շուրջ մեկ միլիոն երեխա գտնվում է Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը։

«Գազայում մեկ միլիոն երեխայի համար անկլավի ներսում ապահով տեղ չկա», - ահազանգել է նա:

Նրա խոսքով, բազմաթիվ երեխաներ անհետ կորել են, և ենթադրվում է, որ մնացել են փլուզված շենքերի և տների փլատակների տակ, ինչը «բնակեցված վայրերում պայթուցիկ զենքի կիրառման ողբերգական արդյունք է»: