Կարող էին ավելի շատ մարդիկ ներկա լինել, որոնց խոսքը կարևոր է

Կարող էին ավելի շատ մարդիկ ներկա լինել, որոնց խոսքը կարևոր է

ԳԽ պատգամավոր Սեյրան Ավագյանը ևս ներկա է եղել երեկ տեղի ունեցած Գերագույն խորհրդի պատգամավորների խորհրդանշական հանդիպմանը: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպումը նորմալ է ընթացել: «Մարդիկ հավաքվել էին և քննարկում էին հարցեր, որոնք քննարկելը ճիշտ է», - ասում է նա: Ավագյանի խոսքով` հանդիպմանը մասնակցել են քիչ թվով պագամավորներ: «Կարող էին ավելի շատ մարդիկ ներկա լինել, որոնց խոսքը կարծում եմ կարևոր է», - պնդում է նա:

Հիշեցնենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը երեկ՝ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրը, նոր շարժում սկսեց, որի արդյունքում Փաշինյանը պիտի հրաժարական տա։ Վերջինս նաև  Գերագույն խորհրդի նախկին պատգամավորների մասնակցությամբ հանդիպում էր կազակերպել։ Հանդիպմանը մասնակցում էին նախկին ու ներկա մի շարք պատգամավորներ։ Գործող ԱԺ-ից ևս կային մի շարք ներկայացուցիչներ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններից։