Հրայր Թովմասյանն այդքան թա՞նկ տղա է, որ նրա վրա 3.5 մլրդ ծախսենք (տեսանյութ)

Հրայր Թովմասյանն այդքան թա՞նկ տղա է, որ նրա վրա 3.5 մլրդ ծախսենք (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ մենք այդքան հարո՞ւստ պետություն ենք, կամ Հրայր Թովմասյանն այդքան հարո՞ւստ տղա է, որ նրանից ազատվելու համար բյուջեից 3.5 մլրդ դրամ ծախսենք, հանրաքվե անցկացնենք։ Ի վերջո, այդ գումարը կարելի էր շատ ազատ ներդնել տնտեսության մեջ, որևէ գործարան բացել և օգուտ ստանալ։

«Շատ լավ հարց եք տալիս այն առումով, որ Դուք փաստացի Հրայր Թովմասյանին եք վերագրում այդ ամենը, ինչ տեղի է ունենում»,-ի պատասխան՝ ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ հարցը Հրայր Թովմասյանի մեջ չի միայն, այլ այդ քվեաթերթիկի մեջ նշված հարցը վերաբերելու է անցյալին, այն բոլոր արատավոր երևույթներին, որոնք դեռ մնացել են հնուց, «Հրայր Թովմասյանի բեկորներին», դատական համակարգին և ոչ միայն։

«Հիմա մենք այդ որոշումն ենք կայացրել, համարում ենք, որ այսուհետ ՀՀ քաղաքացուն պետք է ավելի քիչ անհանգստացնել, և իրենից էլ պետք  չի լինելու փողոց փակել, դատարան փակել, որևիցե այլ բան անել, Ազգային ժողովի մոտ գա։ Իրեն պետք է լինելու ընդամենը հինգ րոպե տրամադրել և ասել «այո» Նոր Հայաստանին»,-ասաց Սիմոնյանը։

Իսկ եթե ՀՀ քաղաքացին չասի «այո», այդ երեքուկես միլիարդն ո՞վ է հետ տալու նրան։

«Եթե չասի, էդ ժամանակ կխոսենք, ես վստահ եմ, որ կասի»,-ասաց ԱԺ փոխնախագահը։