Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Առաջիկա շաբաթներին Իրանի նախագահ Հասան Ռոհանին կայցելի Հայաստան։ Այս մասին իրանական Mehr լրատվական գործակալությանը փոխանցել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Քյազեմ Սաջադին։

Ըստ հրապարակման, նախագահ Ռոհանին Հայաստան կայցելի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Ամենայն հավանականությամբ, ինչպես որ ավելի վաղ մամուլում գրվել էր, Իրանի նախագահը Երեւան կայցելի՝ ԵԱՏՄ սպասվող գագաթնաժողովին մասնակցելու համար, որը նախատեսված է հոկտեմբերի սկզբին։