Քննարկել են սահմանային իրավիճակն ռուս-ուկրաինական սահմանին

Քննարկել են սահմանային իրավիճակն ռուս-ուկրաինական սահմանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինըւ հեռախոսազրույց է ունեցել Ֆինլյանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ։ Այս մասին հայտնում է նախագահ Նիիստեի գրասենյւակը։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են Ղրիմի իրադրությունն ու այն, թե ինչ իրավիճակ է տիրում ռուս-ուկրաինական սահմանին։ Միաժամանակ նաեւ անդրադարձ է կատարվել ռուս-ամերիկյան շփումներին։ Նախագահ Պուտինը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ունեցած իր հեռախոսազրույցի մանրամասները եւ այն, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահների մակարդակով հանդիպել երրորդ երկրում։