«Ժողովուրդ ջան, հետևից գնում ենք»․ Փաշինյանը հեռացավ Ագարակից

«Ժողովուրդ ջան, հետևից գնում ենք»․ Փաշինյանը հեռացավ Ագարակից

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լքեց Ագարակ քաղաքը, որտեղ քայլում էր փողոցում և լսում իր հասցեին տարբեր բնույթի, գերսարսափելի հայհոյանքներ, ողջ ընթացքում Փաշինյանը քայլում էր «թուրք», «կապիտուլյանտ», «դավաճան» վանկարկումների և տարաբնույթ սեռական հայհոյանքների ներքո։

Ի վերջո Փաշինյանը նստեց մեքենան և հեռացավ, սակայն ագարակցիներին սա էլ չհանգստացրեց, «Գնա Սյունիքից»,- բղավում էին նրա հետեւից, ապա նրանցից մեկը հայտարարեց՝ «Ժողովուրդ ջան, հետևից գնում ենք»։

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանի հաջորդ նախատեսված կանգառը Մեղրին է։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը գաղտնի այցով մեկնել էր Սյունիք, համեմատաբար ավելի մեղմ են վարչապետին դիմավորել Գորիսում, Շուռնուխում․ պարզապես չեն մոտեցել։