Ի՞նչ վտանգի մասին է ակնարկել Սաակաշվիլին

Ի՞նչ վտանգի մասին է ակնարկել Սաակաշվիլին

Անազատության մեջ գտնվող և բուժման ինտենսիվ կուրս անցնող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին աջակցություն է հայտնել երկրի գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին։ 

Նրա խոսքով, հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն երկրի ղեկավարի հետ ընդդեմ «ռուսական հեղաշրջման», որը սպառնում է հանրապետությանը ներկայիս իշխանության թուլության պատճառով։

«Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները և ազատության համար պայքարելու նրա կոչը։ 

Իմ կարծիքով, բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաև անխափան խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ <…> Հիմա ժամանակը չէ հիշելու հին տարաձայնությունները»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:

Նրա խնդմամբ, դիմադրությունը յուրաքանչյուր իսկական վրացու պարտականությունն է՝ սկսած ներկա և նախկին նախագահներից։ 

Նա նաև կոչ է արել Զուրաբիշվիլիին օգտագործել իր կարգավիճակը և «զգուշացնել ողջ աշխարհին» հանրապետությունում իշխանությունը զավթելու վտանգի մասին։