Լաչինի միջանցքը կարող է բացվել․ ինչի մասին է խոսքը

Լաչինի միջանցքը կարող է բացվել․ ինչի մասին է խոսքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։ Օգոստոսի 24-ի նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարցը Հարցերից երեքն են զեկուցվող։ Նիստի մեկնարկում Փաշինյանը անդրադարձավ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ «Կարմիր խաչի» և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։ Միևնույն ժամանակ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, փոխարենը՝ մուտքը թույլ չտալու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։