Շուրջ 60 քաղաքացի Գյումրիում բերման ենթարկվեց․Արցախը շրջափակել են, դուք մեզի կբռնե՞ք

Շուրջ 60 քաղաքացի Գյումրիում բերման ենթարկվեց․Արցախը շրջափակել են, դուք մեզի կբռնե՞ք

Այսօր Գյումրիում ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ՝ դեպի ռազմաբազա տանող ճանապարհին ցուցարարների և ոստիկանների միջև իրարանցում և քաշքշուկ սկսվեց․ «Արցախը շրջափակել են, դուք մեզի կբռնե՞ք», «Երկու կոպեկի համար ժողովրդին էս ի՞նչ օրն եք գցել, թքե՛ք էդ փողի վրա, կանգնե՛ք մեր կողքին»,- դիմելով ոստիկաններին, ասում էին քաղաքացիները։ Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այս պահին մոտ 60 բերման ենթարկված կա։

Նշենք, որ ակցիայի մասնակիցների թիվը 200-ը անցնում է։Մեր տեղեկություններով Հանրապետության փոխոստիկանապետն այս պահին ևս Գյումրիում է։ 

Հիշեցնենք, որ Ազգային- Ժողովրդավարական Բևեռը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ այսօր նախաձեռնում էր «Շրջափակում` հանուն ապաշրջափակման» խորագրով հավաք։ Նպատակն է, ըստ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի տարածած հայտարարության, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։ Բնակիչներին կոչ անելով միանալ 102-րդ ռազմաբազայի շրջափակմանը՝ Ազգային- Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները հորդորում են անտարբեր չլինել արցախաբնակ մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Նրանք մասնակիցներին միաժամանակ խնդրում են Գյումրի գնալ պատրաստած՝ իրենց հետ տաք հագուստ, չոր սնունդ բերելով։