«Հրապարակ». Դավթյանին ցավակցելու է գնացել նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ». Դավթյանին ցավակցելու է գնացել նաեւ Նիկոլ Փաշինյանը

Անցած շաբաթ օրը Արմավիրի Բամբակաշատ համայնքում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եղբոր հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են նախկին եւ ներկա պաշտոնյաներ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ։ Դավթյանին ցավակցելու է գնացել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ներկաներից մեկից տեղեկացանք, որ Փաշինյանը երկար չի մնացել, մտել եւ արագ դուրս է եկել` չի շփվել որեւէ մեկի հետ: Իսկ Դավթյանի եղբայրը մահացել է կորոնավիրուսից: